Arminfo.info


Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 20:05

Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար:

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերը դիմել են միջազգային հանրությանը ՝ իրենց ինքնորոշման իրավունքի իրացումն ապահովելու պահանջով
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 12:40

Արմինֆո.Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:

Հայկական կողմը դրական է արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Բլինքենի առաջարկին
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 11:23

Արմինֆո. Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար. աշխարհաքաղաքական զարգացումները և իրավիճակը տարածաշրջանում պահանջում են արտառոց որոշումների ընդունում
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 13:40

Արմինֆո. Աշխարհաքաղաքական զարգացումները, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում պահանջում են արտառոց որոշումների ընդունում։ Այդ մասին նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ գործող օրենսդրության մեջ "Հայավքե" նախաձեռնության ներկայացրած փոփոխությունների շուրջ լսումների ժամանակ:

Միրզոյանը՝ Բոնոյին. Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերի
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 13:50

Արմինֆո. Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ:

Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը երբևէ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մենաշնորհ չեն ունեցել. Փաշինյան
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 11:42

Արմինֆո. Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը երբեք մենաշնորհ չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Լույս" հիմնադրամը ներկայացրել է Արցախի շուրջ ճգնաժամի հանգուցալուծման իր տեսլականը
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 13:45

Արմինֆո. 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հայտարարությունում։

Արցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 19:44

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին հրատապ դիմում-ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության կասեցման և շրջափակման վերացման նպատակով հրատապ գործողությունների կատարման ակնկալիքով: Ուղերձի տեքստը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմը.

Լեռնային Ղարաբաղում սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած.  Փաշինյան
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 12:25

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի հայերեն տեքստը.

Ստեփանակերտում կեղծ խոսույթ են որակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդրի հետ կապելու փորձերը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 10:52

Արմինֆո.Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ԶԼՄ-ների համար մեկնաբանության առնչությամբ։

Արցախի ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների վրա ուղղակի պատասխանատվություն է դրված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման համար
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 13:44

Արմինֆո. Արցախյան կողմը երբեք չի հրաժարվել ուղիղ բանակցությունների անցկացումից Ստեփանակերտի և Բաքվի միջեւ։ Այդ մասին հուլիսի 6-ին Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Ստեփանակերտը՝ ԱՄՆ դեսպանին. ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 11:38

Արմինֆո. Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնում են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունում՝ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։

Արցախի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը կոչ է արել դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 13:36

Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից: Այդ մասին ասվում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Երևանում մեկնարկել են ակցիաներ ի աջակցություն Արցախի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023, 11:59

Արմինֆո. ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր SOS Artsakh մեկօրյա ակցիա են անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ և ՌԴ) և Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ ՝ կոչ անելով խոսքից անցնել գործողությունների:

ՀՀ վարչապետը ներկայացրել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հանգամանքները
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023, 12:38

Արմինֆո. Շուշիի անկման գործընթացը շրջադարձային էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարության ստորագրման համար: Այդ մասին այսօր  ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստեփանակերտն անիրատեսական է համարել Բաքվի հետ երկխոսությունը՝ Արցախի շարունակվող խիստ շրջափակման և էթնիկ զտումների աճող սպառնալիքի պայմաններում
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 16:05

Արմինֆո. Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մեկնաբանությունում՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության առնչությամբ:

Արցախի ԱԳՆ. Միջազգային միջնորդները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2023, 12:38

Արմինֆո. 2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Փոխնախարար. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում անհրաժեշտ է օգտագործել առկա ձևաչափերը
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023, 13:42

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում անհրաժեշտ է օգտագործել առկա ձևաչափերը։ Այդ մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով